Ан-24-ի առևանգումը. Ինքնաթիռների ամենահանդուգն առևանգումները ԽՍՀՄ-ում

1970 թվականի հոկտեմբերի 15-ին Аэрофлот Ан-24 ինքնաթիռը Բաթումի-Կրասնոդար թռիչք էր իրականացնում: Ինքնաթիռում 46 ուղևոր կար: Վիլնյուսում խանութի կառավարիչ աշխատող Պրանաս Բրազինսկասն ու իր 13-ամյա որդին` Ալգիդրասը, առաջին շարքում էին նստած, և երկուսն էլ հրացաններ ունեին:

Թռիչքից մի քանի րոպե անց Պրանասը, որն ի դեպ, դատվածություն ուներ, կանչում է ուղեկցորդուհուն ու պահանջում փոխել ինքնաթիռի ուղղությունը և վայրէջք կատարել Թուրքիայում: Հրամանը չկատարելու դեպքում նրանք մահվամբ են սպառնում:

kurchenko
Ուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոն

19-ամյա ուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոն բղավում է «հարձակում», սակայն սպանվում է սրտին արձակված կրակոցից: Ավելի ուշ Նադեժդային հետմահու պարգևատրում են Կարմիր Նշանի շքանշանով, նրա անունով փողոցներ ու դպրոցներ են անվանակոչում:

36_full
Ուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոյի հուշարձանը

«Հանցագործները մտան օդաչուների մոտ ու սկսեցին տարբեր կողմեր կրակել: Օդաչուի խցիկից գնդակներ էին դուրս թռչում: Մեկն անցավ իմ մազերի մոտով»,- պատմում է պետերբուրգցի Վլադիմիր Գավրիլովիչ Մերենկովը: Նա 1970-ին կնոջ հետ այդ չարաբաստիկ թռիչքի ուղևորներից էր: «Ես տեսա, որ հանցագործները ատրճանակներ ունեին, որսորդական հրացաններ, նրանցից ավագի պարանոցին նռնակ էր կախված: Ինքնաթիռը աջ ու ձախ էր թափ տալիս, օդաչուներն էլ երևի հույս ունեին, որ նրանք հազիվ թե կարողանան ոտքի վրա մնալ»:

Կրակոցները շարունակվում են նաև ուղևորախցիկում: Այստեղ հետո 18 կրակոցների անցքեր են հաշվում, իսկ ընդհանուր առմամբ 24 գնդակ է կրակվում: Գնդակներից մեկը անձնակազմի ղեկավարի ողնաշարն է ծակում, որի արդյունքում էլ նա զրկվում է ոտքերից: Ուղևորները ամեն դեպքում կարողանում են SOS ազդանշանը տալ:

Շտուրմանը թոքերի, ձեռքի ու ուսի վիրավորումներ է ստանում: Անձնակազմի վիրավորված անդամները ստիպված են լինում ինքնաթիռն իջեցնել թուրքական Տրապիզոնում:

Գեորգի Չախրակիա. «Ես նրանց ասացի, որ վիրավոր եմ, ոտքերս անզգայացել են, ու միայն ձեռքերս կարող եմ կառավարել: Ինձ պետք է երկրորդ օդաչուն օգնի: Իսկ հանցագործը պատասխանեց, որ պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ լինում է, կարող ենք և մեռնել: Մի պահ նույնիսկ միտք ծագեց, որ ինքնաթիռը ժայռերին ուղղեմ, ինքս մեռնեմ, հանցագործներին էլ հետս տանեմ: Բայց սրահում քառասունչորս մարդ կար, ներառյալ՝ տասնյոթ կին ու մեկ երեխա: Ես երկրորդ օդաչուին ասացի, որ եթե կորցնեմ գիտակցությունս, ինքնաթիռը ուղղի նրանց ցանկությամբ ու վայրէջք կատարի: Պետք է փրկել ինքնաթիռն ու ուղևորներին: Մենք փորձեցինք վայրէջք կատարել խորհրդային տարածքում` Քոբուլեթիում, որտեղ ռազմական օդանավակայան կար: Բայց ահաբեկիչը, երբ տեսավ, թե որտեղ եմ թեքում մեքենան, զգուշացրեց, որ կսպանի ինձ ու կպայթեցնի ինքնաթիռը: Ես որոշեցի անցնել սահմանը, և հինգ րոպեից մենք փոքր բարձրությունից անցանք այն»:

683452

1970 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ը Թուրքիայից պահանջեց անհապաղ հանձնել հանցագործներին, բայց այդ պահանջն այդպես էլ չկատարվեց: Թուրքերը որոշեցին իրենք դատել նրանց: Ահաբեկիչները դատվեցին առևանգման ու սպանության համար, բայց չորս տարի անց համաներումով ազատ արձակվեցին:

b5c03abffa0377c83946beb2eff
Ալգիդրաս (ձախից) և Պրանաս (աջից վերջինը) Բրազինսկասները

Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին ԱՄՆ: 2002 թվականին Պրանաս Բրազինսկասը Կալիֆոռնիայում սպանվեց սեփական որդու ձեռքով:

© Criminal.am 

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.