МиГ-25-ի առևանգումը

Ինքնաթիռների ամենահանդուգն առևանգումները ԽՍՀՄ-ում 4

1976 թվականի սեպտեմբերի 6-ին խորհրդային օդաչուն հափշտակեց МиГ-25 ինքնաթիռը, որն ուղղեց Ճապոնիա: Ավելի ուշ նա քաղաքական ապաստան ստացավ ԱՄՆ-ում:

0_76a1d_275986b4_XL_thumb[8]
Ավագ լեյտենանտ Վ.Ի.Բելենկոն
Օդաչու ավագ լեյտենանտ Վ.Ի.Բելենկոն Սոկոլովկա օդանավակայանից օդ բարձրացրեց թռիչքային վարժություն կատարելու համար: Ավելի ուշ МиГ-25-ը վայրէջք կատարեց Հակոդատում: Հետո Ճապոնիայի իշխանությունների կողմից պաշտոնական հաղորդագրություն եղավ, որ Բելենկոն քաղաքական ապաստան է խնդրել: Սեպտեմբերի 9-ին նրան տեղափոխեցին ԱՄՆ:

clip_image014_thumb[8]
Խորհրդային МиГ-25 կործանիչը անմիջապես «արտահերթ» վայրէջքից հետո Հոկադատի օդանավակայանում. Ինքնաթիռի մոտ կանգնած մարդը օդաչու Վ.Ի.Բելենկոն է
Կա նաև մի ուրիշ տեսակետ, ըստ որի՝ Բելենկոն դավաճան չէր: Նա պարզապես ստիպված է եղել Ճապոնիայում վայրէջք կատարել: Վկաները պատմում են, որ լեյտենանտը օդ է կրակել ու թույլ չի տվել ինքնաթիռին մոտենալ ու պահանջել է ծածկել այն:

belenko_thumb[4]
Նկարահանում երկնքից։ Ինքնաթիռը 200 մետր դուրս է եկել թռիչքուղուց, քանի որ Բելենկոն վայրէջք էր կատարել ոչ սկզբում։ Լավ երևում են ինքնաթիռի անիվների հետքերը։
Ամեն դեպքում եզրակացությունը միանշանակ էր. թշնամի պետության տարածքում վայրէջք կատարելը մտածված քայլ էր: Ինքը Բելենկոն հիացած էր Ամերիկայի կյանքով:
Պաշտոնական հայտարարություններով դժվար է գնահատել արարքի հետևանքները, բարոյաքաղաքական տեսանկյունը կարելի էր հաշվի չառնել, իսկ ահա նյութական վնասը գնահատվում էր 2 միլիարդ ռուբլի: ԽՍՀՄ-ը ստիպված եղավ արագ փոխել ճանաչման համակարգի գործիքակազմը:

0323-01-1-3_thumb[8]
Ինքնաթիռը քանդվել, մանրամասն ուսումնասիրվել է ճապոնացի ու ամերիկացի մասնագետների կողմից և 1976 թվականի նոյեմբերի 15-ին վերադարձվել է ԽՍՀՄ-ին:
© Criminal.am թարգմանության համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.