МиГ-29-ի դեպի Թուրքիա առևանգումը

Ինքնաթիռների ամենահանդուգն առևանգումները ԽՍՀՄ-ում 3

1989 թվականի մայիսի 20-ի գիշերը կապիտան Ալեքսանդր Զուևը թռիչքի ընդունման ու արձակման հերթապահ էր: Նա պահակակետում գտնվող բոլոր օդաչուներին ու տեխնիկներին հայտարարում է, որ տղա է ունեցել (իսկ իրականում որդին մի քանի օր առաջ էր ծնվել) և այդ կապակցությամբ բոլորին հատուկ պատրաստված տորթով է հյուրասիրում, որտեղ քնաբերի չափաբաժին էր խառնած:

clip_image002

Այդ ժամանակ ժամապահների հերթափոխ է լինում և եկած մեխանիկը չի կարողանում արթնացնել իր գործընկերներին: Զուևը փորձում է զինաթափել մեխանիկին ու անհաջողության հանդիպելով ատրճանակով կրակում ու վիրավորում է նրան: Սակայն ինքն էլ ձեռքից վիրավորվում է մեխանիկի կրակոցից: Հերթապահ ինքնաթիռներն արդեն համարյա պատրաստ են լինում թռիչքի, և Զուևը դրանցից մեկով օդ է բարձրանում:

Օդ բարձրանալուց հետո նա պատրաստվում էր ավիահրանոթով վնասել մյուս հերթապահ ինքնաթիռները՝ իրեն չհետապնդելու համար, սակայն դա նրան չի հաջողվում, քանի որ մոռանում է հրանոթից հանել բլոկներից մեկը:

p5-1_1024

Զուևը ինքնաթիռը Տրապիզոն (Թուրքիա) է ուղղում: Թուրքիայում նրան դատում են ինքնաթիռ փախցնելու համար ու արդարացնում՝ պատճառաբանելով, որ նրա գործողությունները քաղաքական բնույթ են կրել: Թուրքական իշխանությունները կարճ ժամանակում վերադարձնում են ինքնաթիռը ԽՍՀՄ-ին: Զուևը քաղաքական ապաստան է ստանում ԱՄՆ-ում: Ավելի ուշ նա «Փոթորիկ անապատում» ռազմական օպերացիայից առաջ ԱՄՆ-ում BBC-ի խորհրդատու էր:

© Criminal.am թարգմանության համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.