Օրենքով գող Արմեն Կանևսկոյի հանցախմբի մեղադրանքը հաստատվել է

Իրավապահներին հաջողվել է ապացուցել 2010-ին շաքարախտից մահացած օրենքով գող Արմեն Կանևսկոյի հանցախմբի ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքը։

Օրենքով գող Արման Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի կազմակերպված հանցավոր խմբավորման գործով պետմեղադրող Սվետլանա Նեկոզը Կրասնոդարում ընթացող հերթական դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ հանցախմբի անդամների կատարած հանցագործությունների մեղադրանքը ապացուցված է։ Նրանց մեղսագրվում է բանդիտիզմը, 4 մարդու սպանություն և ապօրինի զենք-զինամթերք պահելը։

Կրասնոդարյան դատարանում մտքերի փոխանակության ընթացքում պետմեղադրողը նշել է, որ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և վկաների ցուցմունքները բավարար են՝ մեղադրյալի աթոռներին նստած Օլեգ Վանչենկոյին, Էռնեստ Լալաբեկովին, Մանուկ Թորոսյանին և Ալեքսանդր Ժիգալկոյին որպես մեղավոր ճանաչելու համար։

Ավելի վաղ Նեկոզն ասել էր, որ անկախ Արմեն Կանևսկոյի մահացած լինելու հանգամանքից, նրա կազմակերպած հանցախումբը շարունակում է գործել և «իր բազմամյա քրեական փորձի ու կոռուպցիոն լայն կապերի շնորհիվ չափազանց մեծ վտանգ է ներկայացնում»։ Նեկոզն ավելացրել էր, որ Կանևսկոյի խմբավորումը, ըստ վկաների ցուցմունքների, նույնիսկ հանցագործ աշխարհի չափանիշներով աչքի է ընկել դաժանությամբ։ Շատերն են նրան նկարագրել որպես «բեսպրեդելշչիկ»՝ չափ ու սահման չճանաչող,- շեշտել է պետ մեղադրողը։

Դատական նիստերի ընթացքում դատախազն ընդգծել է, որ Արմեն Կանևսկոյին օրենքով գող թագադրել է Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը, իսկ նրա հանցախմբի անդամներ Օլեգ Վանչենկոն ու Էռնեստ Լալաբեկովը պրոֆեսիոնալ տիրապետում են հրազենին։ Խլացուցիչներով ատրճանակներից բացի, նրանց զինանոցում եղել են ավտոմատներ ու նռնակներ։ Այս տեղեկությունը հետաքննությունն ստացել է վկաների ցուցմունքներից։

Պետմեղադրողը դատարանին հայտնել է նաև, որ այս պահին Կրասնոդարի երկրամասի տարածքում մնում են շուրջ 20 չբացահայտված սպանություններ։ Չի բացառվում, որ տվյալ հանցախումբն այդ սպանությունների հետ անմիջական կապ է ունեցել։

Իսկ Օլեգ Վանչենկոյի, Էռնեստ Լալաբեկովի, Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկոյի գործերը դեռևս քննվում ե Կրասնոդարի մարզային դատարանում։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.