ТУ-134-ի ահաբեկչությունը Ուֆայում

1986 թվականի սեպտեմբերի 20-ին Ուֆայի օդանավակայանում դասալիք զինվորները գրավեցին ТУ-134 ինքնաթիռը: Նրանք Ուֆայում տեղակայված ներքին զորքերի նույն ստորաբաժանումում էին ծառայում:

Զինվորները «Набат» պլանի շրջանակներում հատուկ պատրաստվածություն էին անցել, որը գործի էր դրվում ահաբեկչական ինքնաթիռ վերցնելու համար, այդ պատճառով էլ վստահ էին, որ կկարողանան այս ինքնաթիռն էլ դուրս բերել սահմանից: Դասալիքները տաքսի են առևանգում և վարորդին սպառնալով` հասնում մինչև պետավտոտեսչության պահակակետ:

Հասկանալով, որ այն անցնել իրենց չի հաջողվի՝ նրանք որոշում են УАЗ մեքենան առևանգել: Նրանք սպասում են և շուտով տեսնում սովորական երթուղով ընթացող УАЗ պարեկային ոստիկանության մեքենան: Երեքն էլ կրակ են բացում, УАЗ-ի երկու ոստիկանները տեղում սպանվում են: Դասալիքներից մեկը փախուստի է դիմում, երկուսը որոշում են շարունակել մտահղացումը:

Օդանավակայան հասնելով, Մացնևն ու Յագմուրջին դրենաժային գծի վրայով թռիչքուղի են մտնում: Տեսնելով այնտեղ կանգնած Կիև-Ուֆա-Նիժնեվարտովսկ երթուղու Ту-134 ինքնաթիռը, նրանք մոտենում են, մտնում ներս և հայտարարում ինքնաթիռը գրավելու մասին, ապա անձնակազմին ստիպում հանձնել զենքերը:

Դասալիքները 81 գերի են վերցնում, ներառյալ՝ անձնակազմի 5 անդամի ու 76 ուղևորների: Նրանք պահանջում են անհապաղ թռչել և անցնել սահմանը: Տարբեր պատճառաբանություններով օդաչուները ժամանակ են ձգձգում, իսկ այդ ժամանակահատվածում ինքնաթիռին օգնության են հասնում ԽՍՀՄ ներքին զորքերն ու ՊԱԿ-ը:

Հասկանալով, որ իրենց պահանջները ոչ ոք չի պատրաստվում կատարել, երկու զինվորները որոշում են ինքնասպան լինել: Նրանք ուժգին ազդող թմրանյութեր են պահանջում, և երբ ստանում են, մեծ քանակությամբ ընդունում են:

Յագմուրջին կորցնում է գիտակցությունը, իսկ Մացնևը, որն այդ ժամանակ արդեն ստաժավոր թմրամոլ էր՝ ոչ: Նա սկսում է ինքնաթիռի խցիկի մի ծայրից մյուսը գնալ, թույլ է տալիս դուրս գալ բոլոր ուղևորներին ու ուղեկցորդուհիներին: Երբ նրանք դուրս են գալիս, գրոհ է սկսվում, որի ժամանակ Մացնևը փորձում է ինքնաձիգից կրակ բացել, բայց տեղում սպանվում է: Գնդակներից մեկը անգիտակից պառկած Յագմուրջիի ոտքին է դիպչում, հետո նրան անդամահատում են: Ինքնաթիռն ազատելու ողջ օպերացիան 6 վայրկյանից ավել չի տևում:

Угоны самолетов в Советском Союзе

Գործով ձերբակալվում են 6 հոգի, այդ թվում՝ Կոնովալը, Յագմուրջին և էլի 4 զինվոր՝ հանցագործությունը թաքցնելու համար: Ռազմական տրիբունալը մեկ ոտքով մնացած Սերգեյ Յագմուրջիին գնդահահարության է դատապարտում: Կոնովալը, որպես ինքնաթիռի գրավմանը չմասնակցած անձ, 10 տարվա ազատազրկման է դատապարտվում: Մնացած չորսը տարբեր պատժաժամկետներ են ստանում՝ 2-ից 6 տարի:

© Criminal.am 

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.