Ту-154 ինքնաթիռի առևանգումը Պակիստան

Ինքնաթիռների ամենահանդուգն առևանգումները ԽՍՀՄ-ում 6

1990 թվականի օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Ту-154 ինքնաթիռի առևանգումը Ներյունգրի քաղաքի օդանավերի ժամանակավոր մեկուսարանից: Ահաբեկիչները պահանջում էին ինքնաթիռն ուղղել Պակիստան:

269208172

Ту-154 ինքնաթիռով Յակուտսկ քաղաք 15 բանտարկյալի էին տեղափոխում: Հինգ րոպե անց ինքնաթիռի կառավարման վահանակին «վտանգավոր է» ազդանշան է ստացվում: Ահաբեկիչներին հաջողվում է ինքնաթիռի խցիկին կտրվածք կատարնել: Բանտարկյալները գերի են վերցնում ուղևորներին ու 3 ոստիկանների՝ նրանցից վերցնելով ատրճանակները:

2013-12-25_192235

Օգոստոսի 19-ի ցերեկը ինքնաթիռը կրկին վայրէջք է կատարում Ներյունգրիում: Ահաբեկիչները ավտոմատներ, ռադիոհաղորդիչներ ու պարաշյուտներ են պահանջում: Օգոստոսի 19-ի երեկոյան ինքնաթիռը Կրասնոյարսկ է թռչում, իսկ ժամը 23-ին՝ վայրէջք կատարում Տաշքենդում: Ահաբեկիչներից 4-ը, ովքեր ծանր մեղադրանքներ չունեին իրենց վրա, նախընտրում են հանձնվել իշխանություններին ու մնալ ԽՍՀՄ-ում:

2013-12-25_193426

Օգոստոսի 20-ին ինքնաթիռը 36 գերիների ու 11 ահաբեկիչների հետ թռչում է Պակիստան ու վայրէջք կատարում Կարաչիում: Օդանավակայանում վայրէջքից հետո առևանգողները ձերբակալվում են: Հետո նրանց դատում են: Բոլոր ահաբեկիչները դատապարտվում են մահվան: Նրանցից երկուսը կախվում են բանտում, մեկն էլ մահանում է ջերմային հարվածից:

Ինքնաթիռը Պակիստան փախցնորները

1991 թվականին մահապատիժը փոխարինվում է ցմահ բանտարկությամբ: Հանցագործները բողոքարկումներ են ուղարկում ԽՍՀՄ վերադառնալու համար, սակայն մերժվում են: 1998 թվականի սեպտեմբերին ահաբեկիչները Պակիստանի անկախության 50-ամյակի պատվին համաներում են ստանում:

Երկու ծնունդով ուկրաինացիներ մնում են Պակիստանում, 6-ը՝ հանձնվում Ռուսաստանին: Յակուտիայի դատարանը առավելագույն խիստ պատիժ է սահմանում նրանց համար՝ 15 տարի ազատազրկում:

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.