ФСБ-ն 12 ահաբեկիչների է ձերբակալել

Կալինիգրադում ԱԴԾ-ն ձերբակալել է «Իսլամական ջիհադ-մոջահեդների ջամմաթ» ահաբեկչական կազմակերպության 12 զինյալների, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշում են, որ ահաբեկիչները ծնունդով Միջին Ասիայից են ու հնարավոր է մասնակցություն ունեն ահաբեկչական կազմակերպության համար անդամներ հավաքագրելուն։

Հատուկ ծառայությունները նաև պարզել են բջիջի առաջնորդի անձը, որին Ուզբեկստանում որոնում են ծայրահեղական ուղղվածության հանցագործության համար։ Իրավապահների տվյալներով, ձերբակալվածը հավաքագրում էր Կալինինգրադի բնակիչներին։

Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ այդ թվում խոստովանել է, որ իր ազգականները նույնպես մասնակցություն ունեն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը։ Բացի դրանից պարզվել են բջիջի առաջնորդի կապերը, հիմա ստուգում են կապերը Սիրիայում գործող զինյալների հետ։

Մոտ ժամանակներս ծրագրում են ձերբակալված օտարերկրացիներին արտաքսել այն երկիր, որտեղից նրանք ժամանել են։ Այնտեղ նրանց կդատեն ահաբեկչության համար։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.