10 ոստիկանի աշխատանքից հեռացրել են ավելորդ քաշի պատճառով

Տաջիստանի ՆԳՆ 10 աշխատակիցների աշխատանքից հեռացրել են ավելորդ քաշի պատճառով, հայտնում է «Ասիա պլյուս»-ը։

Անցած տարի ոստիկանության աշխատակիցների համար հայտարարվել էր ավելորդ քաշի դեմ պայքարի արշավ, այս ժամանակահատվածում 10 ոստիկանի չի հաջողվել ազատվել հավելյալ քաշից, և նրանց աշխատանքից հեռացրել են։ Մնացածը շարունակում են նիհարել։

Տաջիկստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ շաբաթական երեք անգամ իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցները վազում են 5 կիլոմետրանոց հեռավորություն, զբաղվում այլ ֆիզիկական մարզումներով։ Տարեսկզբին ՆԳ նախարարը կարգադրել էր կարգի բերել բոլոր ոստիկանների քաշը՝ համապատախանեցնելով այն քաշի ու հասակի միջազգային չափանիշներին։

«Միայն 10 ոստիկան չի կարողացել նիհարել, մնացածը 5-20 կգ նիհարել են ու շարունակում են սպորտով զբաղվել, որպեսզի էլի նիհարեն»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Ըստ քաշի ու հասակի նորմատիվների՝ Տաջիկստանի ոստիկաններին չի թույլատրվում 168-170 սմ հասակի դեպքում ունենալ 75 կգ-ն գերազանցող քաշ։ Ովքեր չեն համապատասխանում այս նորմատիվներին՝ աշխատանքից կհեռացվեն։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.