Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 3-ից 4-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից  բացահայտվել է 4-ը:
Բացահայտվել է խարդախության 5, գողության, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հարձակում Սոմալիում. 10 զոհ կա

Սոմալիի հարավային Բարավա նավահանգստի վրա «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալների հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 զինյալ: Մի քանի տուժած կա: Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը:

Զինվորական աղբյուրների փոխանցմամբ՝ զոհերի թվում 3 զինյալ, 4 կառավարական զինծառայող և 3 խաղաղ բնակիչ կա: Զինյալները հարձակվել են Բարավայում ռազմաբազայի վրա, սակայն մի քանի ժամ անց ճնշվել են:

«Աշ-Շաբաբ»-ի զինյալներն իրենց հերթին հայտարարել են հաղթանակի մասին՝ հավելելով, որ 15 կառավարական զինծառայողի են չեզոքացրել և 3 միավոր բանակային տեխնիկա ոչնչացրել:

Tags:

Եղանակն այսօր

Ուշադրություն

Մարտի 20-ին՝ երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում նաև Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում`

Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը՝ հատկապես ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝

Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի —1…+1, ցերեկը՝ +8..+10 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —3…-8, ցերեկը՝ 0…+3,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —3…-8, ցերեկը՝ 0…+3,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —3…-8, ցերեկը՝ 0…+3,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +5…+8,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝  +8…+12,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —3…-8, ցերեկը՝ 0…+3,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ —1…+1, ցերեկը՝ +5…+8,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ —1…+1, ցերեկը՝ +7…+10,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ —1…+1, ցերեկը՝ +7…+10,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —3…-8, ցերեկը՝ 0…+3,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ —1…+1, ցերեկը՝ +7…+10,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +3…+6, ցերեկը՝ +10…+13,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը 0…-3, ցերեկը՝ +5…+10,
  • Արցախում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +7…+10:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 90 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։ 

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Վարդենյանց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շաքրոյի բարեկամը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

ՌԴ-ի Նիժնի Նովգորոդի դատարանում, մարտի 6-ին ավարտվել է 2.5 տարի շարունակվող դատավարական գործը: Մեղադրյալի աթոռին էին հայտնվել 32-ամյա օրենքով գող Զվիադ Օզմանյանը, որը քրեական աշխարհում հայտնի է Զվիադ Թբիլիսկի անվանումով և Մուրադով եղբայրները: Նրանք մեղադրվում էին գողության, ապօրինի զենք պահելու, սպանության սպառնալիքով հանցաքների մեջ: Դատարանը նրանց դատապարտեց համապատասխանաբար 10, 9 և 8 տարիների ազատազարկման:

«Прайм Крайм»-ի տեղեկություններով Թբիլիսիում ծնված Զվիադ Օզմանովը, որը ժամանակին դատապարտվել էր բջջային հեռախոսների գողության և թմրանյութ պահելու համար, օրենքով գող Զախար Կալաշովի (Շաքրո Քուրդ) ազգականն է: Զիադին թագադրել են Մոսկվայում՝ 2013 թվականի փետրվարին մենգրելյան կլանի` Կարդավա-Մզարելու քավորությամբ, Դեդ Հասանի սպանությունից 3 շաբաթ անց: Կարծիք կա, որ Զիադին թագադրել են Դեդ Հասանի մենգրելյան կողմնակիցները, որոնք այդ պահին առաջնորդի խնդիր ունեին, Շաքրոյի համակրանքը շահելու համար, որն այդ պահին նոր-նոր համարվում էր թիվ մեկ գողը:

Թագադրումից մեկ տարի անց Զիադը, որը արդեն ազգանվան ով-ը փոխել էր յան-ի, հերոին պահելու համար Մոսկվայում ձերբակալվում է: Նա կարճ ժամանակով «Բուտիրկայում» գտնվելու ընթացքում հասցնում է ծեծել Ջեմո Միկելաձեին` Հասանի սպանությանը մասնակցություն ունենալու համար:

Tags: , , ,

Մեքսիկայում հետաձգվել են 10-րդ տուրի բոլոր խաղերը

Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության 10-րդ տուրի բոլոր խաղերը հետաձգվել են: Մրցավարները հրաժարվել են սպասարկել մրցաշարի հանդիպումները: Մրցավարների բոյկոտի պատճառ է հանդիսացել նախորդ շաբաթվա ընթացքում 2 տեղացի ֆուտբոլիստների հարձակումը մրցավարների վրա :

Հավելենք, որ ֆուտբոլիստներից մեկը որակազրկվել է 10 խաղով, իսկ մյուսը` 8 խաղով:

Tags:

Իրադրությունն առաջնագծում մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ), տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.