ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

  • Փետրվարի 26-ին, ժամը 23:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի մոտակայքում Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 FG 286 պետհամարանիշով ավտոմեքենան:
  • Փետրվարի 26-ին, ժամը 23:05-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենան առատ ձյան պատճառով արգելափակվել է ձյան մեջ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան փողոցի թիվ 9/1 հասցեի մոտակայքում արգելափակվել են «Lexus GX 470» մակնիշի 99 ZO 991 և «ՎԱԶ 2121» մակնիշի 70 OL 001 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (2 ուղևոր):
  • Փետրվարի 26-ին, ժամը 05:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ Կոմպոզիտորների տան մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները դուրս են բերել «Соболь» մակնիշի 793 LU 64 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

  • Փետրվարի 27-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելանոցում ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Ջրվեժ» անտառպարկի գլխավոր մուտքի մոտակայքում արգելափակվել են Mercedes մակնիշի 34 AN 812 պետհամարանիշով և Mercedes մակնիշի 15 RR 551 պետհամարանիշով ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Փրկարարները բացել են փակ դռները

  • Փետրվարի 26-ին, ժամը 22:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Փետրվարի 26-ին, ժամը 16:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Փետրվարի 26-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՀԱԹ Բ-2 թաղամասի Ճառագայթային փողոցի Բ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Օգնում են փրկարարները

  • Փետրվարի 27-ին, ժամը 02:13-ին ահազանգ է սատցվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25/1 շենքի վերելակում (3-ից 4-րդ հարկերի միջակայքում) քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերալակից դուրս են բերել Ա. Տ.-ին (ծնված 1976 թ.):

Հրդեհներ խոտածածկ տարածքներում 

  • Փետրվարի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
    Մասնավորապես ` Տավուշի մարզի Արճիս գյուղի վերջնամասում՝ մոտ 2000 քմ, Բերդ քաղաքի «Մափլար» կոչվող տարածքում՝ մոտ 4 հա, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Սյունիքի մարզի Գորիս-Որոտան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 30 քմ խոտածածկույթ:
    Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.