Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իր կորուստները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում փետրվարի 25-ին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ` հայտնելով կորուստների մասին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

«Ռազմական բախման հետևանքով մեր զինված ուժերը կորուստներ են կրել»,– ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ՝ չհստակեցնելով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ հրապարակեց, իսկ հետո ԱՀ ՊՆ-ն Ադրբեջանի հարձակումն ապացուցող տեսանյութեր և ձայնագրություն էր հրապարակել:

Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ հայտարարությունը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.