Նոր մանրամասներ 20-ամյա տղայի դաժան սպանությունից

Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում 20-ամյա տղայի դաժան սպանությունից։

Այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստեղծված քննչական խումը Թլիկ գյուղ բերեցին առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցում է քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել է սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև արնանման դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։

Դատաբժիշկը հայտնել է արդեն, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։

Սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս է շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված է հասցրել իր զոհին։

Ինչպես ավելի վաղ Արագածոտնի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։

Նշված վայր էր ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էին պարանոցը կտրած տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել էր դանակի մի քանի հարվածներից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

 

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.