Դատո Կրասնոդարցին զրկվել է թագից

32-ամյա օրենքով գող Դավիդ Ջանգիձեն, որը քրեական աշխարհում հայտնի է Դատո Կրասնադարսկի անվանումով, զրկվել է թագից: Դատոյին օրենքով գող էին կնքել 2013 թվականին Կիպրոսում տեղի ունեցած սխոդկայի ժամանակ Մերաբ Սուխումսկու քավորությամբ:

Ըստ որոշ տեղեկատվությունների, Ջանգլեվաձեն կնքահորը չլսելու պատճառով է զրկվել թագից: Խոսքը 2016 թվականին տեղի ունեցած միջադեպի մասին է: Օգոստոսի 23-ին Կրասնոդարում 3-րդ մահափորձն էր կազմակերպվել գործարար Մինդիու Գուլուայի դեմ: Գործարարը և թիկնապահը տեղափոխվել էին հիվանդանոց:

Գուլուան 4 ընկերությունների սեփականատեր է և Կրասնադարի շրջանում ներկայացնում էր Մերաբա Ջանգվելաձեի շահերը: Այդ կլանի մեջ էր մտնում նաև Դավիդ Ջանգիձեն, Տանգիզ Լակերբայան (Տանգո Սուխումսկին): Աղբյուրի փոխանցմամբ Սուխումյան կլանին Կուբանում դիմակայում էր Շաքրո Մոլոդոյի կլանը, որում ընդգրկված են Դատո Օզմանովը (Դատո Կրասնադարսկին), Արա Մուրադյանը (Արա Արմավիրսկին) և Շալվա Օզմանովը (Կուսոն):

Ջանգիձեն թագից զրկվել է Մինդիու Գուլուային չպաշտպանելու պատճառով: Մահափորձից հետո Գուլուայի և  Մերաբ Սուխումսկու հարաբերությունները վատացել են: Ըստ տեղեկությունների, Դատոն թագից զրկվել է վստահության կորստի պատճառով:

Tags: , , , , , , , , , , ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.