Սաջջադ Քարիմ. ԵԽ պատգամավորների միջազգային հետախուզումն անցանկալի է

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հրապարակել է Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմի հայտարարությունը.

«Լոնդոն-Բրյուսել, 26 փետրվարի, 2017 թ.

Ադրբեջանի Գլխավոր դատախազի կողմից, այս շաբաթ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության և իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: Փետրվարի 20-ին, ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն:

Լեռնային Ղարաբաղում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիտորդական առաքելություն չի իրականացվել, իսկ այս ամենին հակառակ ստեղծված որևէ տպավորություն, հետևաբար, ամբողջապես հիմնազուրկ է:

Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր՝ իրենց ընտրությամբ և առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները: Միևնույն ժամանակ, ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը և աջակցեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական միջնորդական գործընթացին և նման այցելությունների ժամանակ պարզ դարձնեն իրենց ոչ-պաշտոնական անհատական կարգավիճակը:

Միջազգային հետախուզում հայտարարելը անողջունելի, անօգտակար և անցանկալի իրողություն է: Այն նաև չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարևորությունը:

Այն ինչ անհրաժեշտ է, Մինսկի խմբի գործընթացի վերաաշխուժացումն ու քաղաքական միջնորդական ջանքերն են՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդներին և շահագրգիր պետություններին ներկայիս տևականորեն ձգձգվող հակամարտությունից տանելու դեպի խաղաղություն, տնտեսական առաջընթաց և կենսապայմանների բարելավում: Սա պետք է լինի մեր քաղաքական գործունեության շարժիչը, ինչը մենք իրականացնում ենք հրապարակայնորեն և թափանցիկությամբ՝ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական տարբեր մարմինների միջոցով:

Մենք կարևորում ենք նաև ԵԽ-ի երեք պատգամավորների կողմից իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվության

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.