Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

Ամենաքիչը 4 մարդ է զոհվել փոքրիկ ինքնաթիռի կործանումից, որն ընկել է Կալիֆոռնիայում բնակելի տների վրա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Միջադեպը տեղի է ունեցել Ռիվերսայդ քաղաքում, տեղական օդակայանից ինքնաթիռը թռել է դեպի Սան Խոսե: Ինքնաթիռը բախվել է երկու բնակելի տան, ինչից հետո ուժեղ հրդեհ է սկսվել:  Քաղաքի հդեհային դեպարտամենտի ղեկավարի խոսքերով, ինքնաթիռում ընտանիք է եղել. ամուսինը, կինը և երեք անչափահաս:  Նրա խոսքերով, ուժեղ հարվածից հետո ինքնաթիռում գտնվող աղջիկը դուրս է ընկել դրանից և ստացել թեթև վնասվածքներ:  Վթարի վայրում գտել են 4 մահացած մարդու մարմին, սակայն դեռևս հստակ չեն կարող ասել` դրանք եղել են ինքնաթիռի ուղևորները և տների բնակիչները:  Վթարի պատճառները հայտնի չեն:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.