Ոստիկանները ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն

ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդգար Խաչատրյանը: Վերջինս ծեծից հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ըստ նույն տեղեկությունների` ոստիկանների ցասման պատճառը եղել է Էդգար Խաչատրյանի` ոստիկանության լեյտենանտին անձնական բնույթի նամակներ գրելը: Կին լեյտենանտը, ըստ երևույթին, դիմել է գործընկերներին և խնդրել սաստել իրեն անհանգստացնող երիտասարդին:

Արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում: Լուրի իսկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել ոստիկանության հասարակայնոււթյան և լրատվության հետ կապերի բաժնից: Ի պատասխան մեր հարցի` վարչությունից տեղեկացրին. «Ձեր ասած բովանդակությամբ հաղորդում ունենք, բայց այլ անձի կողմից, ձեր ասած անուն ազգանունը չէ, ահազանգը կա, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են անցկացվում»:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.