Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 10-ից 11-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 14, խարդախության 10, խուլիգանության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի —1…+1, ցերեկը՝ +12..+14 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —6…-10, ցերեկը՝ +2…+6,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —6…-10, ցերեկը՝ +2…+6,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —6…-10, ցերեկը՝ +2…+6,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —4…-8, ցերեկը՝ +6…+10,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝  +10…+15,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —6…-10, ցերեկը՝ +2…+6,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ —1…+1, ցերեկը՝ +11…+13,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ 0…-2, ցերեկը՝ +12…+14,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ 0…-2, ցերեկը՝ +12…+14,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —6…-10, ցերեկը՝ +2…+6,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…-2, ցերեկը՝ +12…+14,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +4…+7, ցերեկը՝ +13…+17,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը —3…+1, ցերեկը՝ +6…+11,
  • Արցախում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +10…+13:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 90 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գավառ քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Իրադրությունն առաջնագծում մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը

Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրաադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԱՀ ՊՆ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.