Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևը արգելափակվել է

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) արգելափակել են 6-ամյա հակամարտության ընթացքում քիմիական զենքի կիրառման համար մեղադրվող Սիրիայի կառավարության դեմ ուղղված բանաձևը, որի ընդունման դեպքում սիրիական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեին, փոխանցում է Reuters-ը:

Ռուսաստանն արդեն 7-րդ անգամ է կիրառում վետոյի իր իրավունքն ու փրկում Սիրիայի կառավարությանը: Մինչդեռ Չինաստանը 6-րդ անգամ է կիրառել պաշտոնական Դամասկոսին աջակցող վետոյի իրավունքը:

Ռուսաստանը նշել է, որ ներկայացված բանաձևի ընդունման դեպքում փաստաթուղթը կխանգարեր սիրիական հակամարտության կարգավորման հարցով ժնևյան բանակցություններին:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.