ԽՍՀՄ հանցախմբեր․ Սև կատու

 ԽՍՀՄ տարածքում հանցավոր խմբավորումները պարբերաբար էին ի հայտ գալիս, և յուրաքանչյուրը տարբերվում էր իր ուրույն ձեռագրով։

Ստալինյան դարաշրջանի ամենաառեղծվածային ավազակախումբը, որը կինեմատոգրաֆիստների թեթև ձեռքով անվանվել էր «Սև կատու», երեք տարի շարունակ իր հանդուգն հանցագործություններով հանգիստ չէր տալիս Մոսկվացիներին։ Ծանր հետպատերազմյա իրավիճակից և քաղաքացիների վստահությունից օգտվելով՝ Միտինա անունով բանդան մեկը մյուսի հետևից մեծ ծավալով գումար էր «ձեռք բերում» և ջրից չոր դուրս գալիս։ Խուզարկուների գործը բարդացնում էր բանդայի անդամների՝ քրեական աշխարհի հետ կապերի բացակայությունը․ նրանք Կռասնոգորսկի պաշտպանական հիմնարկի օրինակելի աշխատողներ էին։

Հանցավոր ուղի են նրանք դուրս եկել 1950 թվականի փետրվարի 1-ին, երբ և իրագործեցին առաջին սպանությունը, իսկ մարտի 26-ին նրանց հաջողվեց խոշոր կողոպտում իրականացնել։ Նրանք հափշտակեցին մոտ 63 հազար ռուբլի, որն այդ ժամանակվա համար մեծ գումար էր կազմում։

Խուզարկուներին հետաքրքել է այն հանգամանքը, որ բոլոր հանցանքները կատարվել են մարզադաշտերի հարևանությամբ։ Եվ իսկապես, չարագործներից մի քանիսը մարզիկներ էին։ Կռասնագորսկի մարզադաշտերից մեկի մոտ էլ խուզարկուները դուրս եկան հանցախմբի հետքի վրա։

Գործի արդյունքում պարզ է դարձել, որ հանցագործները երեք տարվա ընթացքում իրագործել են ընդհանուր առմամբ 28 ավազակային հարձակում՝ 11 սպանվածով և 18 վիրավորով, կողոպտել են ավելի քան 300 հազար ռուբլի։ Բացահայտված գործը փրկեց Խրուշևին, որին ձգտում էր պաշտոնանկ անել Մոսկվայի քաղկոմի ղեկավար Բերիան։

#Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.