
ԽՍՀՄ հանցախմբեր․ Սպիտակ խաչ
«Հաղթող սոցիալիզմի երկրում չեն կարող լինել բանդիտներ», — չէին դադարում կրկնել կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ ինչպես էին նրանք սխալվում․․․ ԽՍՀՄ տարածքում հանցավոր խմբավորումները պարբերաբար էին ի հայտ գալիս, և յուրաքանչյուրը տարբերվում էր իր ուրույն ձեռագրով։
Վերակառուցման վերջում, երկիրը բախվեց մի խնդրի, որը, կարծես թե, մոռացության էր մատնվել, այն էր քաղաքական տեռորը։ Լենինգրադի փողոցներում ավելի ու ավելի հաճախ սկսեցին հանդիպել թերթիկներ՝ Սպիտակ խաչ կազմակերպության անունից, որոնք քաղաքացիներին դիմում էին միանալ «կարմիր ֆաշիզմի» զինված պայքարին։ Ժամանակակից «նարոդովոլեցները», այնուամենայնիվ, չէին խորշում ո՛չ կողոպտումներից, ո՛չ սպանություններից․ ամեն բան՝ մեծ գործի համար։ Սպանության բաժանմունքի օպերատիվ աշխատողները երկար ժամանակ չէին կարողանում դուրս գալ հանցագործների հետքի վրա, և զարմանալի չէ, որովհետև նրանց շարքերում էր «ազատագրական շարժման» կազմակերպիչ, միլիցիոներ Արկադի Մոկեևը։
Օգտագործելով ուրիշների ծառայողական զինամթերք, շուրջ մեկ տարի հնարամիտ ավազակները խուճապի մատնեցին Լենինգրադի քաղաքացիներին։ Բանդան մի շարք սպանություններ իրագործեց։ Հանցախմբին ձերբակալեցին ավազակային հարձակում գործելու նախապատրաստման ժամանակ։ Մոկեևի հանցակիցներին դատապարտեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, իսկ պարագլխին՝ գնդակահարության, որն ավելի ուշ փոխարինեցին ցմահ բանտարկությամբ։ Դա տեղի ունեցավ ԽՍՀՄ անկումից մեկ տարի առաջ։
Tags: հանցախմբեր