ԽՍՀՄ հանցախմբեր․ Տյապ-լյապ

«Հաղթող սոցիալիզմի երկրում չեն կարող լինել բանդիտներ», — չէին դադարում կրկնել կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ ինչպես էին նրանք սխալվում․․․ ԽՍՀՄ տարածքում հանցավոր խմբավորումները պարբերաբար էին ի հայտ գալիս, և յուրաքանչյուրը տարբերվում էր իր ուրույն ձեռագրով։

1970-ականների կեսերին Կազանում երիտասարդական հանցագործության ալիք բարձրացավ։ Ավազակախմբերը հանգիստ կարողանում էին հարաբերություններ պարզել, ընդ որում՝ առանց միլիցիայի կողմից ակտիվ հակազդեցության։ Արագորեն բանդիտական շարժման առաջնագծում հայտնվեցին «Տյապ-լյապովցիները» (վերջիններիս երգիծական անվանումը կապվում է «Տեպլոկոնտրոլ»(ջերմային վերահսկում) գործարանի հետ)։ «Տյապ-լյապովցիները» ոչ թե պարզապես կռվում էին այլ շրջանների մրցակիցների հետ, այլ ուղղակի սպանում էին նրանց։

Խանտիմիրների խմբավորման պարագլուխներից մեկը իր առջև դրել էր մի նպատակ, որը ոչ այլ ինչ էր, քան մարդկանց ծեծելն ու հաշմանդամ դարձնելն էր։ Նրանք կարող էին պարզապես դանակահարել կամ մահացու վրավորանք հասցնել պատահական անցորդներին։

Վախի ցուցադրական և արյունռուշտ մի ակցիա Տյապ-լյապովցիները կազմակերպեցին «Ուրիցկու անվան մշակույթի տանը» դիսկոտեկայի ժամանակ։ Ներխուժելով նրանք սկսեցին երկաթե ձողերով հարվածներ հասցնել ներսում գտնվողներին։ Նույնիսկ ծանր վիրավորված պատանիները բողոք չէին ներկայացնում միլիցիա, վախենում էին վրեժից։

Բանդիտներն այնքան համարձակություն ձեռք բերեցին, որ սկսեցին օգտագործել հրազեն և նռնակներ։ Միայն 1978 թվականի օգոստոսի 31-ին, երբ նրանք միլիցիայի հետ լրջագույն հակասության մեջ մտան, իրավապաշտպան մարմինները ստիպված եղան ուժ գործադրել և վնասազերծել ավազակախումբը։ Հանցախմբի չորս ակտիվ անդամները դատապարտվեցին գնդակահարման , այդ թվում նաև Խանտիմիրովներից, մնացածները դատապարտվեցին երկար ժամկետներով։ Տյապ-լյապ ավազակախումբը սկիզբ դրեց երկրում կազմակերպված հանցագործության տարածմանը, իսկ վերջինիս լիդերները հանդիսացան առաջին քրեական հեղինակությունները։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.