Արարատում ծեծկռտուք է եղել

Բացի Սայաթ-Նովա գյուղի միջադեպը, մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կրտսեր որդու՝ Վիլենի, և Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջև։

Նշենք, որ Գազի Հովոն և իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանը մասնակցում է «Ծառուկյան դաշինքով»։

Ամեն ինչ արվում է այս միջադեպը կոծկելու համար։ Երեկ, երբ փորձեցինք լսել Հովիկ Ղազարյանին, նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց զանգերին։ Հիշեցնենք, որ Գազի Հովոն և Հովիկ Աբրահամյանի գերդաստանը «դարավոր» թշնամիներ են եղել։

Նրանց հարաբերությունները հարթվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Հովհաննես Ղազարյանն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին թողնելով միայնակ, հետո լուրեր տարածվեցին, որ նա դա արել է որդու՝ Արտաշատի գազի վարչության պետ նշանակվելու դիմաց:

«Հրապարակ»

Tags: , ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.