Դեն Քոթցը Ռուսաստանին կոչել է մեծ սպառնալիք

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դեն Քոթցը օրերս Ռուսաստանին անվանել է մեծ սպառնալիք՝ նշելով, որ Մոսկվան փորձել է ազդել նոյեմբերյան ընտրությունների արդյունքների վրա: Այս հայտարարությունը նա արել է ԱՄՆ-ի Սենատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի լսումների ընթացքում, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

«Ռուսաստանը երկար ժամանակ է իրականացնում է իր քարոզչությունը՝ փորձելով ազդել տարբեր երկրների ընտրությունների արդյունքների վրա: Հենց այս պահին դա տեղի է ունենում Եվրոպայում: Նրանք օգտագործում են կիբերհարձակումները, տարբեր այլ մեթոդներ, որոնք չեն օգտագործել նախկինում: Կարևոր խնդիրն այն է, որ ամբողջապես հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել և դրա վերաբերյալ ամբողջական զեկույց պատրաստենք»,- ասել է Քոթցը:

Սենատի լսումների ընթացքում նախագահի հետախուզության գծով թեկնածուն խոստացել է ամբողջական հետաքննություն իրականացնել ԱՄՆ-ի ընտրությունների վրա Կրեմլի ունեցած դերակատարության վերաբերյալ: Այս դիրքորոշումը սակայն հակասում է նախագահ Թրամփի նախկին հայտարարություններին, ով և՛ նախընտրական փուլում և՛ ընտրություններից հետո հերքել է հատուկ ծառայությունների բացահայտումներն այս ուղղությամբ:

Դեն Քոթցի մատնանշած մեկ այլ գլխավոր սպառնալիքներից է ծայրահեղ իսլամական ահաբեկչությունը:

«Նրանք տարածում են ատելությամբ լի ուղերձներ տարբեր կիբերդաշտերում և գործում են իրենց ինքնահռչակ խալիֆայությունից դուրս»:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.