Պարտատոմսեր` տարեկան 6.25% եկամտաբերությամբ

«Անելիք» Բանկը երկրորդ անգամ թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր` ԱՄՆ դոլարով և 6.25% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Բանկն առաջին անգամ իր պատմության մեջ թողարկեց անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք նշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել են:

«Անելիք Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ճկուն ներդրումային գործարքներ: Իսկ պարտատոմսերը հանդիսանում են ներդրումներն ապահովելու և ինֆլյացիայից պաշտպանելու հարմար ու աշխարհում տարածված գործիք», — նշեց Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Կարևոր է, որ պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով: Անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով:
Երկրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք` Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից յուրաքանչյուրում` Երևանում ու մարզերում:
Պարտատոմսեր ձեռքբերած հաճախորդներին Անելիք Բանկն առաջարկում է մի շարք առավելություններ` ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով արդեն հաստատված վարկային սահմանաչափ, SWIFT փոխանցումների համար սահմանված սակագներից 25% չափով զեղչ, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն ու բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.