Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 27-ին, 28-ի գիշերը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում՝

Մարտի 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը սպասվում է անձրև: Գիշերը կլինի +3…+5, ցերեկը՝ +17…+19 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —3…-7, ցերեկը՝ +7…+12,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —3…-7, ցերեկը՝ +7…+12,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —3…-7, ցերեկը՝ +7…+12,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +14…+19,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝  +15…+20,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —3…-7, ցերեկը՝ +7…+12,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +15…+18,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ +2…+6, ցերեկը՝ +17…+19,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +2…+6, ցերեկը՝ +17…+19,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —3…-7, ցերեկը՝ +7…+12,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +2…+6, ցերեկը՝ +17…+19,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +3…+6, ցերեկը՝ +16…+20,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը —2…+2, ցերեկը՝ +10…+15,
  • Արցախում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +14…+17:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 90 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։ 

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գողություն թիվ 15 ավտոբուսում

72-ամյա Ալվինա Փ.-ն մարտի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 15 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և տարբեր տեսակի բանկային և կուտակային քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով իրենց տնից բերման են ենթարկել 60-ամյա Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դրամապանակն ու բանկային քարտերը:

Կատարվում է հետաքննություն:

Tags:

Իրադրությունն առաջնագծում մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը

Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.