Փրկարարական ծառայության

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

  • Մարտի 4-ին, ժամը 02:14-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Kia Sorento» մակնիշի 98 TT 008 պետհամարանիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Հ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, վերջինից առկա է գազի արտահոսք:
    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1983 թ. ծնված Շ. Խ.-ը հոսպիտարացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
    Գազի վթարային ծառայության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ դադարեցրել են գազի արտահոսքը:
  • Մարտի 3-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 35 SD 335 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ի.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և սահել դեպի դաշտը (մոտ 20մ)․տուժածներ չկան:
    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Արգելափակվել է ավտոմեքենա

  • Մարտի 4-ին, ժամը 00:10-ին ահազանգ է ստացվել, որ Կոսմոս խաղատան մոտակայքում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
    Փրկարարները BMW 520 մակնիշի 29 ՍՍ 088 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից։

Փրկարարները բացել են փակ դռները

  • Մարտի 4-ին, ժամը 03:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դուռը:
  • Մարտի 4-ին, ժամը 03:31-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դուռը և բնակչին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ալավերդի-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի սկզբնամասում՝ ևս 1000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում՝ 600 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են: 

Օգնության են հասել փրկարարները

Մարտի 4-ին, ժամը 02։00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհից Սևան քաղաք տանող կամրջի մոտակայքում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, քաղաքացին չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 3-րդ կմ-ում «ՎԱԶ-21099» մակնիշի 91 GL 900 պետհամարանիշով (վարորդ ՝Ա. Ա.) ավտոմեքենան չի կարողանում շարունակել ճանապարհը անվադողի անսարքության պատճառով։
Փրկարարները վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.