Հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Երեկ՝ մարտի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայում հայտնաբերել են Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանի դին։ Տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնեց, որ գլխի հետևի մասում կա հարվածի հետք, իսկ ավելի մանրամասն դիակի փորձաքննություն անցկացնելու համար տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչը նշանակեց մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն, կպարզվի մի շարք փորձաքննություններ ու նախաքննություն կատարելուց հետո։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.