Գողացված ծաղիկներ՝ մարտի 8-ին համար

Սարատովում ոստիկանությունը նախկինում դատապարտված տեղի բնակչի է ձերբակալել՝ ծաղկի խանութից վարդեր գողանալու համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տղամարդը դա արել է՝ մարտի 8-ին անծանոթ կանանց նվիրելու համար:

ՌԴ ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խանութի աշխատակցուհին տեղեկացրել է, որ անհայտ անձինք կոտրել են առևտրի տաղավարի պատուհանն ու 25 ճերմակ և 25 կարմիր վարդ գողացել՝ շուրջ 3 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ: Կասկածյալին ձերբակալել են:

«Չնայած նախկին մի քանի անգամ դատապարտված կասկածյալի խոստովանությանը՝ գողացված վարդերն այդպես էլ չեն հայտնաբերվել: Նա պարզաբանել է, որ ծաղիկները նվիրել է փողոցում հանդիպած անծանոթ կանանց»,- ասված է հաղորդագրությունում:

Ձերբակալվածին մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.