18-ամյա աղջկա բռնաբարության գործը քննվում է դռնփակ

Կապանի բժշկական կենտրոնի բժշկի կողմից 18-ամյա աղջկա նկատմամբ հիվանդանոցում բռնաբարության փորձ կատարելու գործը քննվում է դռնփակ:

Նման միջնորդություն է ներկայացրել տուժող կողմը, որն էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է: Նշենք, որ դատաքննության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել է տուժողը և մի քանի վկաներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2017 թվականի հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Անուշավան Կ.-ն ոգելից խմիչք օգտագործած վիճակում Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժվող աղջկա կամքին հակառակ բժիշկների սենյակում փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Աղջիկը դիմադրել է` հրել, կծել է նրա ձեռքերը, բաժակով ջուրը լցրել է նրա վրա, ինչի հետևանքով բժիշկը իր հանցավոր մտադրությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել:

Անուշավան Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ Բռնաբարության փորձ:

Անուշավան Կ.-ն կալանավորված է:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.