Ձերբակալվել է ռեստորանից զանգվածաբար փախչողներից մեկին

Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է սկանդալային խնջույքի մասնակիցներից մեկին, որն ավարտվել էր հաշիվը վճարել չցանկացող հաճախորդների զանգվածային փախուստով, հաղորդում է BBC-ն:

Չորեքշաբթի նա պետք է կանգնի դատարանի առջև: Եվս մեկ կասկածյալ որոնվում է:

Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, «Կարմեն» հյուրանոցի ռեստորանում, որտեղ ավելի քան հարյուր ռումինացիներ սեղան էին պատվիրել երեխայի մկրտության հետ կապված:

Նրանք նախապես կանխավճար էին տվել: «Նրանք պարում էին, հետո հանկարծ անհետացան: Հարյուր հոգին հեռացան մեկ րոպեի ընթացքում,- պատմել է հյուրանոցի սեփականատերը,- Նրանք բոլորը միանգամից փախան»:

Նա ասել է, որ նախկինում երբեք նման միջադեպի չի առնչվել: Փախուստի դիմած հյուրերը չեն վճարել մոտ 2 հազար եվրո:

Ավելի ուշ պարզվել է, որ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նաև մեկ այլ ռեստորանում, այն տարբերությամբ, որ այնտեղ հարսանյաց կապակցությամբ է եղել խնջույքը:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.