Ինչ տուգանքներ են գոյություն ունեցել

Շվեյցարիայում կարելի է խոշոր տուգանքի ենթարկվել տան շուրջ այգի չունենալու պատճառով, քանի որ ավտոկայանատեղի ունեցող մերկ տունը էսթետիկ տեսք չունի:

Իսկ հիմա ներկայացնենք տասնյակը, թե ինչի համար են պատմության ընթացքում մարդիկ տուգանքներ վճարել:

10-րդ տեղ: Միջնադարում Իսպանիայում 10 ոսկեդրամ պետք է վճարեր այն մարդը, ով կփորձեր առևտուր անել նույն կտորի կրպակում, ինչ ազնվական օրիորդները կամ առավել ևս «ավգուստյան անձնավորությունները»: Իսկ եթե նա համարձակություն ունենար ավելի առաջ գնալ ու նույն հագուստից իրեն կարել տար, ապա նրան աքսոր էր սպառնում:

9-րդ տեղ: Մեծ քանակությամբ ձիերի համար վճարելը: Լծաշարքով, այսինքն՝ ութ ձիով, կարող էին երթևեկել միայն բոյարներն ու ազնվականները: Իսկ եթե դուք առևտրական լինեիք, թեկուզ՝ հարուստ, 4-ից ավելի ձի ունենալ չէիք կարող:

8-րդ տեղ: Իսրայելում մինչ օրս կարելի է տուգանվել խոզաբուծարանում առանց պարկետի հատակի համար: Հրեաները խոզի միս չեն ուտում, բայց խոճկորներ բուծում են: Իսկ պարկետն անհրաժեշտ է, որպեսզի նրանք իրենց սմբակներով չտրորեն սուրբ հրեական հողը:

7-րդ տեղ: Պարսկաստանում վճարում էին «շահի առողջության» համար, որպեսզի վերջինս հնարավորինս երկար իշխի:

6-րդ տեղ: Նովգորոդում (մինչև Իվան Ահեղի կողմից վերակառուցելը) լուրջ գումար կարող էիք տուգանվել, եթե տան դիմաց բանուկ ճանապարհ չունենայիք: Ասում են, որ դա բյուջեն լցնելու շահավետ եղանակ էր: Շատ անվանի նովգորոդցիների համար ավելի հեշտ էր գումար վճարելը, քան ճամփան կարգի բերելը:

5-րդ տեղ: Պորտուգալացի առևտրականները տուգանում էին իրենց աշխատակիցներին շատ ցածր ձայն ունենալու համար: Եթե ցածր ձայն ունես, շուկայում քեզ ոչ ոք չի լսի, եկամուտն էլ քիչ կլինի:

4-րդ տեղ: Սվազիլենդում մինչ օրս տուգանք է հասնում այն ընտանիքին, որն իր աղջկան մինչև հարսանիքը լավ չի կերակրել: Նիհար հարսնացուներն այնտեղ տեղ չունեն:

3-րդ տեղ: Միջնադարի Ֆրանսիայում եկեղեցուն մեծ գումար էին տալիս այն նորապսակների հարազատները, որոնք հարսանիքի հաջորդ օրը պատշգամբից հարսնացուի անմեղությունն ապացուցող սավանները չէին կախում:

2-րդ տեղ: Հին Հունաստանում տուգանք էր հասնում Վեներա Կալիպիգայի տաճարին կամ նրա արձանին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելու համար: Մեկ անգամ արհամարհելը տուգանք էր, իսկ եթե դա էլի կրկնվեր, երեք ամիս շարունակ պետք է վճարեիք քրմերին: Ի դեպ, «կալիպիգա» նշանակում է գեղեցիկ հետույք ունեցող:

1-ին տեղ: Բաղնիքի բացակայության համար իջևանատերերը Պետերբուրգում 18-րդ դարում տուգանք էին վճարում: Ամեն ինչ սկսել է նրանից, որ մի անգամ Պյոտր 1-ինը Մոսկվայից Պետերբուրգ գնալիս չի կարողացել լողանալ: Ի դեպ, եվրոպացիները բաղնիք ընդունելը բարբարոսական սովորույթ էին համարում: Իրենց հերթին էլ ռուսները եվրոպացիներին վայրենի էին համարում. ինչպե՞ս կարելի է չլողանալ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.