20-րդ դարի ամենահիմար հանցագործությունները

1901 թվականին Նյու Օռլեանի փոստատար գնացքի հայտնի թալանը: Հանցագործների ավարը 12.568 բացիկներն էին:


1910 թվական. Իդիոտոպոլիս, Նյու Պեպսիկո նահանգ: Տեղական հիմար Ջոն Սմիթը որոշում է բանկ թալանել: Նա զուգագուլպաներ է հագնում ու մտնում օֆիս: Բոլոր այցելուներն ու պահակախումբը ծիծաղից գետնին են հայտնվում, իսկ Սմիթը մոտենում է դրամարկղին, իր հաշվից 10.000 դոլար հանում: Վրա հասած ոստիկանները ծիծաղով ուղեկցում են նրան մինչև մեքենան:


1936 թվական. Բաբլհամի նահանգի բանտից էլեկտրական աթոռի գողությունը: Մահապատժի դատապարտված հանցագործը հենց մահապատժի ընթացքում փախչում է բանտից ու հետն էլ վերցնում էլեկտրական աթոռը, որին կապված էր: Նա մտադիր էր անցնել Մեքսիկա ու լավ գնով ծախել ավարը: Սակայն մինչև Մեքսիկայի սահման նրան «ընդամենը» 2000 կիլոմետր էր մնացել, ու հանցագործը ձերբակալվեց հենց բանտի դարպասների մոտ:


1966 թվական. Սակրովենտո: Ամերիկացի սրտակեր Ջ. Ֆիկցինսոնը իր ընկերուհու՝ Պեգիին տեսնելու է գնացել հենց այն ժամանակ, երբ վերջինս ամուսնու հետ անկողնում է եղել: Կատաղած սիրեկանը բարկության նոպայի պահին պատուհանից դուրս է նետում շփոթված ամուսնուն ու հարձակվում սիրուհու վրա: Տաքարյուն դոնժուանը մի քանի ժամ հետո ձերբակալվում է տուժած ամուսնու կողմից ահազանգված ոստիկանության կողմից:


1958 թվական: Արխանգելսկում մի խումբ գնչուների կողմից փղի գողությունը: Այդպես էլ չկարողանալով վաճառել կենդանուն՝ վերջիններս նրան հետ են վերադարձնում գազանանոց:


1975 թվական: Նոր Կառլեոնեում բնակվող ամուսնական զույգը՝ Ջոաննա ու Խոակին Բուլշիթները, ավարը կիսելու համար դատարան են դիմում: Դատարանը որոշում է ընդունում և′ ավարը կիսելու, և′ ամուսինների դատաժամկետի վերաբերյալ:


1980 թվական: Նյու Յորքի Bank of Bang-Bang բանկը թալանելու փորձը: Պահակազորին զինաթափ անելուց հետո երկու հանցագործները դատարկում են նրանց գրպանները, գողանում ձեռնաշղթաներն ու փախչում: Հանցագործներին գտնել չի հաջողվում, ու դրա համար առանձնապես մեծ ցանկություն էլ չի լինում:


1982 թվականին անծանոթը, ջարդելով թոշակառուի տան կողպեքը, այնտեղից գողանում է Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդայի» կրկնօրինակը: 1974 թվականի «Огонёк» պարբերականից կտրված այդ ռեպրոդուկցիան բնակարանից գողացված միակ իրն էր:


1986 թվական: Ատլանտիկ Սիթեչկո քաղաքի խաղատուն է մտնում հանցագործն ու ատրճանակով սպառնալով դրամարկղից վերցնում 25 ցենտանոց կոպեկներով պարկը: Դրամարկղից փաստացի 10 մետր հեռանալով՝ գողը նստում է խաղարկղերից մեկի առջև ու սկսում խաղալ: Կես պարկը դեռ չծախսած ձերբակալվում է ոստիկանների կողմից:


1994 թվական: Մոսկվա: Ավանդների արկղի կոտրումը Պոպադոսովի կողմից: Պոպադոսովը սեփական ավանդների արկղ բացելու պատրվակով մուտք է գործում պահեստ ու հենց ծառայակցի աչքի առջև սկսում է կոտրել հարևան արկղերը:


Պերֆոքարտերի ամենամեծ գողությունն իրագործվել է 20-րդ դարավերջին՝ 1998 թվականին Մոսկվայում: Հանցագործությունից երեք տարի անց պարզ է դարձել, որ մոտ 20 վագոն պերֆոքարտ է գողացվել: Ո՞վ է գողացել, ինչո՞ւ, ինչպե՞ս է այդ ահռելի քանակությունը հայտնվել Մոսկվայում, մինչ օրս գաղտնիք է: Առավել ևս, որ գողության մասին ոչ ոք հայտարարություն չի արել, ոստիկաններն էլ դրա մասին պատահաբար են իմացել՝ ավերակներից մեկում խոսակցություն լսելով:


1999 թվական: Սկիպիդարսկ: Զինվորականների կողմից գարեջրի կրպակի թալանը: Սերժանտի գլխավորությամբ զինվորների շարքը մտնում է կրպակ, սերժանը նրանցից երեքի ազգանունները կարդում ու հրամայում է թալանել կրպակը: Դրանից հետո 3 զինվորները փախուստի են դիմում: Հետաքնությունը շարունակվում է մինչ օրս:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.