Իրադրությունն առաջնագծում մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը

Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ձկնաբուծարանում հայտնաբերվել է 25-ամյա պահակի դին

Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկում, նախնական վարկածով, ոսրսորդական հրացանով ինքնասպան է եղել հիմնարկի պահակը` Արմաշ գյուղի բնակիչ 25-անյա Տիգրան Ա.-ն: Արմաշ համայնքի գյուղապետ Հակոբ Զեյնալյանի խոսքով`տղան ոչ ոքի հետ չէր շփվում, շատ քիչ էր խոսում. «Մեր գյուղում ապրում էր հորեղբոր հետ: Հայրը և մայրը սպանվել են Ուկրաինայում` Մայդանի դեպքերի ժամանակ: Շատ տարօրինակ տղա էր, ոչ մեկի հետ չէր շփվում: Ընտանիք չուներ»,-ասաց նա:

Որասորդական հրացանը պատկանում էր ձկնաբուծարնին:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.