Հայաստանում 31. 993 ընտրող ծննդյան օր ու ամիս չունի

«Հայաստանում կան ընտրողներ, ովքեր չունեն ծննդյան ամիս, օր ու հասցե»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրենը Վարուժան Հոկտանյանը` հայտնելով, որ կազմակերպությունն իրականացրել է ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ:

«Ըստ հասցեների՝ Հայաստանում կա 883 հասցե, որտեղ կա 20 և ավելի ընտրող: Իհարկե, ոստիկանությունն իր պարզաբանումը տվել է այդ առնչությամբ, թե որոշ դեպքերում դրանք ծերանոցներ են, կա թաղամաս, որտեղ գրանցված է 463 ընտրող և այլն: Հայաստանում կա 10 հազար 825 հասցե, որտեղ գրանցված է 10 և ավելի ընտրող»,-ասաց Հոկտանյանը:

Անդրադառնալով ծննդյան օր ու ամիս չունեցող տվյալներով ընտրողներին՝ Հոկտանյանը նշեց. «Հայաստանում 31 հազար 993 ընտրող ծննդյան օր ու ամիս չունի»:

Անդրադառնալով հասցե չունեցող ընտրողներին՝ Հոկտանյանն ասաց, որ մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 2755 ընտրող հասցե չունի. «Այդքան ընտրողների մոտ հասցեներ չկան՝ մարզ, քաղաք կամ գյուղ, շենք, բնակարան բացակայում են»:

Հոկտանյանը տեղեկացրեց, որ սրանք մոնիտորինգի վերջնական արդյունքները չեն:

Հոկտանյանի խոսքով՝ երբ ընտրողների վերաբերյալ թվային տվյալներ են հրապարակվում՝ ուռճացված լինելու մասին, ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տալիս, թե բոլոր նրանք, ովքեր դուրս են եկել Հայաստանից, բայց չեն տեղեկացրել, մնում են ընտրողների ցուցակներում. «Ուղղակի այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ մինչև 2008 թվականը նորմալ հաշվարկներ են արվել, 2008-ից հետո՝ ոչ»:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.