Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության տեսագրությունը

YouTube-ում է հայտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության տեսագրությունը։ Այն ֆիքսել են Կուալա-Լումպուրի օդանավակայանում տեղադրված տեսախցիկները։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է բաց գույնի ջինսե տաբատով ու պիջակով մի տղամարդ (ամենայն հավանականությամբ դա Կիմ Չեն Նամն է) մոտենում տեղեկատվական ցուցանակին, և այդ պահին նրան թիկունքից մոտենում է մի կին, բռնում գլուխը, մի քանի վայրկյան պահում, հետո թողնում ու արագ թաքնվում ամբոխի մեջ։ Դրանից հետո տղամարդը մոտենում է անվտանգության աշխատակիցներին ու ցույց տալիս իր դեմքը, իսկ հետո 2 հոգու հետ գնում դեպի բուժկետ։
Հիշեցնենք, որ Նամի սպանության կասկածանքով փետրվարի 19-ին Մալայզիայի իշխանությունները ձերբակալել էին Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Այային։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.