Պատահարներ

ՃՏՊ երկաթգծին

  • Մարտի 30-ին, ժամը 00:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ վազորդի ПК-4-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար գնացքը (Զոդ-Արարատ) բախվել է ավտոմեքենային:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է , որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության բեռնատար գնացքը ПК-4-ի մոտակայքում բախվել է «Nissan Fuga» մակնիշի 34 CT 007 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Ա.):
    Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այրվել է վագոն-տնակ

  • Մարտի 30-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի «Միլենա» սուպերմարկետին հարակից հողատարածքում:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի տնամերձ հողակտորում գտնվող վագոն-տնակում:
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 05:04-ին:
    Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 18 քմ):

Հրդեհ Մարալիկ քաղաքում

  • Մարտի 30-ին, ժամը 00:27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 91 հասցեում այրվում է հացատան տանիք:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 01:40-ին:
    Պարզվել է, որ այրվել է ննջասենյակների գույքը և փայտե առաստաղը՝ մասամբ (մոտ 16 քմ), ջերմահարվել է ննջասենյակների փայտյա պատը (մոտ 12 քմ) և պատուհանը:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

  • Մարտի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվել է մոտ 50 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 200 քմ չոր եղեգնուտ, Գոռավան գյուղի վերջնամասում՝ 500 քմ չոր խոտածածկույթ և ջերմահարվել 5 ծառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հ-17 ավտոճանապարհի Արմավիր-Հացիկ հատվածի 5-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ, Հ-15 ավտոճանապարհի Արմավիր-Հայկավան հատվածի ձախակողմյան հատվածում՝ 3000 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի թիվ 33 հասցեում գտնվող գազալցակայանի հետնամասում՝ 5 հա, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ «հիմնարկներ» կոչվող տարածքում՝ 500 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարակից մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հատվածում՝ մոտ 4 հա, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վերջնամասում՝ մոտ 2,5 հա և ջերմահարվել 20 հատ ծիրանենի, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի նոր գերեզմանոցի մոտակայքում՝ մոտ 800 քմ և ջերմահարվել 14 ծառ, Եղեգնաձոր քաղաքի Արփա գետի մոտակայքում՝ մոտ 2 հա, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինին փողոցի մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղին պատկանող տարածքում՝ 3000 քմ խոտածածկույթ և եղեգնուտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Փրկարարները բացել են փակ դուռը

  • Մարտի 30-ին, ժամը 00:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 76/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 46 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 22:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 17:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Սարյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 13:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 49/19 ա շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 08:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 04:57-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան 10-րդ փողոցի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.