«Ժողովուրդ». Ընտրակեղծիքի նոր մեթոդները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են՝ ԸՕ բացթողումների հետևանքով իշխանությունները կարող են հեշտ ու հանգիստ վերահսկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության պրոցեսը՝ իմանալով, թե ով ինչպես է քվեարկել:

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է, որ իրենք դիմել են ԿԸՀ՝ պահանջելով քվեաթերթիկը չսահմանված նմուշի ճանաչել ոչ միայն ծրարի վրա գրառում լինելու դեպքում, այլև եթե ծրարի մեջ քվեաթերթիկից բացի՝ որևէ այլ թուղթ կլինի:

«Կարող եմ այցեքարտը դնել ծրարի մեջ, ու բոլորին ակնհայտ կլինի, որ սա Դանիել Իոաննիսյանի քվեաթերթիկն է, բայց այդ քվեն միևնույն է՝ կհաշվի։ …Կարող է լինել ոչ թե այցեքարտ, այլ, օրինակ, կարող են ամեն ընտրողի մի համարով թղթիկ տալ, որն իրենք գիտեն, և այդպես վերահսկեն»,- ասել է նա:

Փաստորեն, չնայած ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձևաչափով տևական քննարկումների արդյունքում իշխանությունները որոշեցին գնալ զիջումների և համաձայնեցին ԸՕ-ում ամրագրել ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակները հրապարակելու պահանջը, այնուամենայնիվ, թողել են նաև որոշակի սողանցքեր, որոնք օգտագործելով՝ հնարավորություն է տրվում վերահսկելու ընտրությունների արդյունքները:

Սա այլ կերպ, քան խաբեություն, դժվար է որակելը, ընդ որում, իշխանությունները խաբում են ոչ միայն հասարակությանը, ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև միջազգային հանրությանը՝ ԵՄ-ին, որն ակտիվ դերակատարություն ունեցավ այս ԸՕ-ն ընդունելու գործում: Այս ահազանգից հետո, թերևս, լավ կլիներ, եթե միջազգային նույն այդ կառույցները միջամտեին ու իշխանություններին ստիպեին, որպեսզի ԿԸՀ-ն համապատասխան որոշում կայացներ: Իսկ քաղհասարակության ներկայացուցիչներն էլ ճիշտ կանեին, եթե իրենց մտադրությունը բարձրաձայնեին այն ժամանակ, երբ քննարկվում էր ԸՕ-ն, այլ ոչ թե հիմա, երբ օրենքը պրակտիկորեն անհնար է փոխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.