Դատարանը ձերբակալել է Մոսֆիլմովի փողոցում անցորդին մահացու վրաերթի ենթարկած Վարդան Սարկիսովին

Մոսկվայի Տվերի դատարանը կալանքի վճիռ է կայացրել Porsche Cayenne-ի վարորդ Վարդան Սարկիսովի նկատմամբ, որը փետրվարի 19-ին անցումի վրա մահացու վրաերթի է ենթարկել անցորդներից մեկին

«Преступная Россия»-ի տվյալներով փետրվարի 19-ի վաղ առավոտյան Սարկիսովը իր ավտոմեքենայով 145 կմ/ժ արագությամբ Մոսֆիլմովի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդուն, որը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված վայրով: Դրանից հետո մեքենան վրաերթի ենթարկվածին ևս 300 մ տարել է մեքենայի թափքին, որից հետո ելնելով մայթին բախվել է կայանված մեքենաներին:

Բախումից հետո Porsche Cayenne-ն այրվել է, իսկ Վարդան Սարկիսովը մեքենայում գտնվող ընկերոջ հետ դուրս է նետվել և փորձել փախչել դեպքի վայրից՝ թողնելով վթարի ենթարկվածին: Փախուստի դիմածներին բռնել են դեպքի վայր հասած ոստիկանները, իսկ տուժածը մահացել է մինչև շտապօգնության ժամանումը:

Սարկիսովը ձերբակալվելուց հետո ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է: Բուժհաստատությունում նա հսկողության տակ է եղել: Սարկիսովի դեմ քրեական գործ է հարուցվել Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցները վարելու կանոնները խախտելու կետով, որն անզգուշաբար մարդու մահվան է հանգեցրել:

Լրատվամիջոցները ճշտել են, որ Վարդան Սարկիսովը մոսկվացի բիզնեսմեն Գեորգի Սարկիսովի որդին է ու «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ: Նա մեկ անգամ չէ, որ մասնակցել է փողոցային ավտոմրցումների և հարաբերությունների մեջ է սկանդալային հայտնի սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հետ:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.