Ինտերպոլ. Հակիրճ ծանոթություն

Ինտերպոլը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական խնդիրն է միավորել ազգային իրավապահ մարմիններին մասնակից երկրներում հանցագործությունները հայտնաբերելու համընդհանուր պայքարում։ Ինտերպոլի Սահմանադրության 3-րդ հոդվածի մասով վերջինիս արգելվում է զբաղվել քաղաքային, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի հանցագործությունների քննումով։
Բարձրագույն օրգան է համարվում Գլխավոր ասամբլեան, որում ներկայանում է Ինտերպոլի ընտրվող նախագահը։

1914 թվականին Մոնակոյի իշխան Ալբերտ I-ի ակտիվ մասնակցության ներքո կայացավ միջազգային Քրեական ոստիկանության առաջին կոնգրեսը, որին մասնակցում էին 14 երկրների ոստիկանության ներկայացուցիշները։ Կոնգրեսի ժամանակ հանձնաժողովը հաստատեց միջազգային Քրեական ոստիկանություն ստեղծելու նախաձեռնությունը, սակայն, այն տեղի չունեցավ, քանի որ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ 1923 թվականին Վիեննայում երկրորդ կոնգրեսի ժամանակ հանձնաժողովը համակարգել է Քրեական ոստիկանություն ստեղծելու մասին նախագիծը։ Հանձնաժողովը ձևականորեն շարունակում է իր գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ըստ կանոնադրության հանձնաժողովի նախագահն է Ավստրիայի ոստիկանության պետը։ 1938 թվականից նախագահողը դառնում է Ֆաշիստական Գերմանիան, Ինտերպոլի գլխավոր գրասենյակը տեղափոխվում է Բեռլին, իսկ կազմակերպության նախագահներ են դառնում Ռայնիպդ Հեդրե (1940-1942), Արտուրնե Բեն (1942-1943) և Էռնեստ Կալտենբռուն (1943-1945) գեներալները։

Արդյունքում պետությունների մեծամասնությունը դադարեց իր մասնակցությունը և փաստորեն ինտերպոլը, որպես միջազգային կազմակերպություն գոյություն չուներ։ Ինտերպոլի վերականգնումը տեղի ունեցավ միայն 1946 թվականին և գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Փարիզ։ Գործող կանոնադրությունը ընդունվել է 1956 թվականին, որով էլ հաստատվել է կազմակերպության նոր անվանումը՝ «Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն է։ Ավելի ուշ՝ 1989 թվականին Ինտերպոլի գլխավոր գրասենյակը տեղափոխվում է Լիոն, միաժամանակ, այդ քաղաքում կազմակերպվում է գլխավոր քարտուղարության ժամանակակից կոմպլեքսի շինարարությունը։ Ներկայումս Ինտերպոլին անդամակցում է 190 պետություն։

#Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.