Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 23-24-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է կողոպուտի 1, գողության 13, խարդախության 6 և խուլիգանության 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նախորդ տարվա մարտի 8-ի համեմատությամբ դեպքերը թիվը վնազել է

2016 թ. մարտի 8-ին հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 27 մարդ։

Հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները, ինչպես և մարտի 8-ին Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին սպասվելիք աշխույժ երթևեկը, Ճանապարհային ոստիկանությունը Կանանց տոնի նախօրեին հայտարարություն տարածեց ուժեղացված ծառայության մասին՝ վարորդներին հոդորելով տոնական օրը բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։
Ուժեղացված ծառայության ընթացքում մարտի 8-ին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 10 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 7-ով, վիրավորներինը՝ 17-ով։
Օրվա ընթացքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 40 դեպք:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերը:

Մարտի 8-ին կուժեղացվի ՃՈ ծառայությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ավելի զգոն, բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.