Էրեբունին հանձնվում է «Պիստին» ու «Վստրեչի Ապերին»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի հետ կամուրջներն այրելուց ու Ծառուկյանի ցուցակում որդուն տեղավորելուց հետո բավական բարդացել է Մհեր Սեդրակյանի վիճակը։ ՀՀԿ-ն որոշել է վերջնականապես «կարգալույծ» հռչակել և «գահընկեց» անել Թոխմախի Մհերին, ում բազմաթիվ քրեական հանցագործությունները չնկատելու են տվել ՀՀ բոլոր իշխանությունները։

ՀՀԿ վերնախավի որոշմամբ՝ Էրեբունի համայնքը հանձնվում է այլ քրեականների՝ Պիստին ու Վստրեչի Ապերին։

Մհեր Սեդրակյանը ի պատասխան՝ օգնություն է խնդրել ՀՀԿ-ի իր ընկերներից, մասնավորապես Գագիկ Բեգլարյանից, սակայն նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել օգնել Սեդրակյանին։ Ստեղծված իրավիճակում, սակայն, Սեդրակյանը կարողանում է դեռևս պահպանել իր դիրքը հանցագործ աշխարհում։

Հայտնի է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Գաստրիկը, Ծգլը, Տլեն հենց Մհեր Սեդրակյանի շնորհիվ են արդեն երկու տարի թագավորական կյանքով ապրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»։

«Ժամանակ»

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.