Ֆուտբոլի արքա Պելեի որդին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդին՝ Էդսոն Շոլբի Նասիմենտուն, ավելի հայտնի որպես Էդինիո, ոստիկանությանն է հանձնվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

2014 թվականին բրազիլական դատարանը վերջինիս դատապարտել էր 33 տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքից առաջացած փողերի լվացման համար: Սակայն Էդինիոն ազատության մեջ էր, քանի դեռ նրա դիմումը քննվում էր Վերաքննիչ դատարանում:

Հինգշաբթի օրը դատարանը վերջնական որոշում է կայացրել, սակայն մեղմացրել է պատիժը մինչև 12 տարի և 10 ամիս ազատարկման:

Ռոյթեր գործակալությունը, մեջբերելով վերջինիս խոսքերը, նշում է, որ ֆուտբոլիստի որդին ասել է, որ իրեն մեղադրում են մի բանում, ինչն ինքը չի արել:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.