ԱԱԾ. Կեղծ դիպլոմներ տրամադրելու գործ

Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող՝ Հայաստանում գործող ոչ պետական երկու բուհերի ռեկտորներ դատարանի որոշմամբ մեղավոր են ճանաչվել: Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

ՀՀ-ում գործող թվով 3 ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված 3 քրեական գործերից 2-ը 2017 թվականի փետրվարին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Ամբաստանյալների միջնորդությամբ դատաքննություններն անկացվել են արագացված կարգով և դատարանի կողմից ռեկտորները մեղավոր են ճանաչվել: Երրորդ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երևան քաղաքում և մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։ Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, և թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:

Առերևույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առևտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) և առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.