Ծեծել են օրենքով գող Նիկա Գագրինսկուն

Օրերս Աբխազիայում հյուրընկալված օրենքով գող Նիկոլայ Ղեբուաձեի՝ քրեական աշխարհում հայտնի որպես Նիկա Գագրինսկի, հայրենակից տիտղոսակիրների հետ շփումն ավարտվել է հիվանդանոց տեղափոխվելով։ Ավելի վաղ Աբխազիա այցելության ժամանակ Նիկային չէր հաջողվել հանդիպում ունենալ ոչ մի օրենքով գողի։ Դրա փոխարեն նրան ձերբակալել էր ոստիկանությունը և ճամփել երկրի սահմաններից դուրս։

Ըստ «Прайм Крайм»-ի տեղեկությունների, Ղեբուաձեն իր փոքրիկ հայրենիք էր ժամանել «դիվանագիտական» առաքելությամբ՝ ավագ օրենքով գող Վալերի Խաշբայի և նրա երեք ջահել ընդիմադիրներ՝ Պըզայի, Աստայի և Խասի միջև ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ձեռնամարտի կապապցությամբ։ Հանդիպելով գողեր Վալերային և Պակին՝ քննարկելու ջահել եռյակի արարքը, Նիկան խոսքի մեջ ասել էր, որ Աբխազիայից դուրս Աստամուրի ու Խասիկի մասին քչերն են լսել, իսկ իրենց արարքներով նրանց գիտեն ոչ որպես գողերի, այլ որպես «լոխմաչների»։ Պակն իր «ախպերների» մասին նման կտրուկ արտահայտության հետ համաձայն չլինելով բարձրացրել էր ձայնը։ Զրուցակիցները միասնական կարծիքի չէին եկել, փոխարենը նրանց հրաժեշտն առանց ձեռքսեղմումի էր եղել։

Միևնույն ժամանակ, այդ խոսակցությանը ներկա գտնվողներից մեկը Խասին ու Աստիկին հասցրել էր Նիկայի ոչ բարեհունչ արտահայտությունն իրենց հասցեին։ Վերադարձի ճամփին նրանք երկու մեքենաներով հասել են Նիկային և ստիպել դուրս գալ ճամփեզր։ Հետո նրան դուրս են հանել մեքենայից և սկսել են ատրճանակների կոթերով ծեծել։ Արդյունքում, Նիկան բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է ընկել։

Քանի որ Նիկա Գագրինսկին Աբխազիա էր ժամանել ոչ որպես մասնավոր անձ, այլ որպես մի շարք գողերի խոսնակ՝ նրանց իսկ հանձնարարությամբ, նրան ծեծելը մարտահրավեր է հենց նրանց, ում կարծիքը ներկայացրել է Նիկան։ Գաղտնիք չէ, որ նրանց թվում է նաև Գուլին, որի պատասխան պատժիչ մեթոդները հանդիսությամբ չեն տարբերվում։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.