Աֆղանստանցիներին վտարում են եվրոպական երկրներից

Եվրոպա հասնելու համար միգրանտներից հաճախ ամիսների երկար ու դաժան ճանապարհ է պահանջվում անցնել: Եվրոպայից հետ`դեպի իրենց երկրներ պարտադրաբար վերադարձը տևում է մի քանի ժամ միայն:

2015-ի համեմատ 2016 թվականի ընթացքում Եվրոպական միությունից Աֆղանստան վտարված անձանց թիվն ավելի քան եռապատկվել է`3 հազարից հասնելով 9 ու կես հազարի:

«Միայն այդ մեկ տարվա ընթացքում այստեղ 11 հազար զոհ է գրանցվել: Այսինքն` հսկայական մեծ թվով մարդկանց վերադարձնում են այնտեղ, որտեղ նրանց մեծ վտանգ է սպառնում»,- ասել է «Amnesty International» մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Օդրի Գորանը: «Միայն այդ մեկ տարվա ընթացքում այստեղ 11 հազար զոհ է գրանցվել: Այսինքն` հսկայակ ան մեծ թվով մարդկանց վերադարձնում են այնտեղ, որտեղ նրանց մեծ վտանգ է սպառնում»,— ասում է նա:

Եվրոպական երկրների իշխանությունները դա արդարացնելու համար հայտարարում են, որ աֆղանստանցիներին տեղափոխում են այդ երկրի ավելի ապահով վայրեր, երբ «Amnesty International»-ը պնդում է, որ նման վայրեր Աֆղանստանում չկան:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.