2009 ընտրատեղամասերում մեկնարկել են ԱԺ ընտրությունները

«Այսօր ժամը 08:00-ին մեկնարկել են ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունները: Քվեարկությունն իրականացվում է հանրապետության 2009 ընտրական տեղամասերում, իսկ 12 քրեակատարողական հիմնարկներում մի փոքր ավելի ուշ: 15976 հանձնաժողովի անդամ է ընդգրկված, բացակայություններն աննշան են, հիմնականում բոլորը պարտաճանաչ ներկայացել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 4 հազար տեխնիկական սարքավորումներ են տրամադրված, որոնք փորձարկվել են, սակայն Լոռիում դրանցից երկուսը չի աշխատել և քվեարկությունն իրականացվում է համարակալված կտրոններով: Ներկայացված է 89 լրատվամիջոցի 1263 ներկայացուցիչ և 31 օտարերկրյա լրատվամիջոցի 80 ներկայացուցիչ:

ՀՀ ԱԺ ընտրություններին նաև 650 միջազգային և 28 հազարից ավելի տեղական դիտորդներ են մասնակցում:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ և 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.