«Անկախ դիտորդը» արձանագրում է

2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդության արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարելի է՝ արձանագրել.

  • Նախընտրական քարոզչությունը ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ, որը ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների նկատմամբ:
    Իշխող՝ ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում:
  • Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող դաշինքի անդամ կազմակերպությունների կողմից ԿԸՀ ներկայացված հանրագրերի վերաբերյալ պատշաճ պատասխաններ չեն տրամադրվել.
  • ԿԸՀ-ի կողմից հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում՝ բազմակողմանի քննության չեն առնվել.
  • ԿԸՀ-ն բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Ելնելով վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ նախընտրական քարոզչության ընթացքում չի ապահովվել ՀՀ ԸՕ-ով սահմանված թեկնածուների, առաջադրված քաղաքական կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ, ուղեկցվել է վարչական ռեսուրսների շարունակական խախտումներով, որը չի կանխվել ՀՀ ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, որի հետևանքով կասկածի տակ է դրված ընտրությունների ազատ և արդար լինելը:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.