Թալինում «TM-57» տիպի հակատանկային ական է հայտնաբերվել

Մարտի 30-ին` ժամը 17:55-ին, ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա. անհրաժեշտ է սակրավորների խումբ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Սակրավորները պարզել են, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։

Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.