Ալավերդին դարձել է կրիմինալ դեպքերի թատերաբեմ

Ալավերդու նորընտիր քաղաքապետ Սասուն Խեչումյանը Ալավերդիում երեկ կատարված սպանության վերաբերյալ տեղյակ է «այնքանով, որքան լրատվամիջոցներին» է հայտնի։ Հարցին, թե սպանվածը 30 տարեկան երիտասարդ է, ձեզ չի հետարքրում՝ ով է, ինչ դրդապատճառներով է սպանությունը կատարվել․ «Ես էլ ընդամենը գիտեմ, որ 30 տարեկան երիտասարդ է սպանվել, բայց տեղս հարմար չէ, չեմ կարող խոսել»,-ասել է Խեչումյանն ու անջատել հեռախոսը։


Մեր տեղեկություններով՝ միջադեպին մասնակիցները երեք ընկերներ են եղել, որոնց մասին Ալավերդիում վատ չեն խոսում։ Նախնական տեղեկություններով՝ նրանք միասին խրախճանքի են մասնակցել, որից հետո վիճաբանություն է ծագել, իրար լավ չեն հասկացել եւ եղել է արյունալի միջադեպը։ Սպանության մեջ կասկածվողը անձամբ է հանձնվել իրավապահներին, իսկ մահացողի մասին Ալավերդիում լավ են խոսում, ասում են՝ խելոք երիտասարդ է։

Ալավերդի բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն էլ «Հրապարակին» տեղեկացրել է, որ վիրավոր Արմեն Մակոյանը երեկոյան վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպատնում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի հատվածում կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դիակը եւ նույն քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով։ Հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել է։

Նշենք, որ վերջին շրջանում Ալավերդին դարձել է կրիմինալ դեպքերի թատերաբեմ, մեկը մյուսի ետեւից քաղաքում սպանություններ, առանձնակի ծանր հանցագործություններ են տեղի ունենում։ Վերջերս էլ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետը եւ նրա տեղակալը։ Պատճառը Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունն էր, այս գործով հեռախուզման մեջ գտնվող երկու հոգուն հայտնաբերել էին Վրաստանում։

Նյութի աղբյուրը` hraparak.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.