Արարատ Զուրաբյանն առաջարկում է Հայաստանում չդատել թմրանյութերի օգտագործման համար

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկում է Հայաստանում ապաքրեականացնել թմրանյութերի օգտագործումը՝ շեշտելով, որ արատավոր երևույթների դեմ միշտ չէ, որ պետք է մահակով պայքարել: Ազգային ժողովում  «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ այդ հարցում կարելի է ուսումնասիրել Պորտուգալիայի փորձը, որտեղ թմրանյութերի օգտագործումն ապաքրեականացվել է, ինչի հետևանքով այդ երկրում թմրանյութերի օգտագործումը կտրուկ նվազել է:


«2001թ. Պորտուգալիան ամբողջությամբ ապաքրեականացրել է թմրանյութերի օգտագործումը, և մի բան է նկատվել: Այնտեղ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի անհրաժեշտությունը զրոյացել է այն առումով, որ օգտագործումը խիստ կրճատվել է»,- ընդգծեց Զուրաբյանը:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի հարցում ոստիկանությունը «մնացել է 20-րդ դարում»: «Համոզված եմ, որ մի բան պետք է նկատի ունենանք՝ ամբողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործումը գոնե որոշակիորեն ազատականացնելու տրենդ է նկատվում: Մենք այդ –ճանապարհով չենք գնում, և ցանկանում եմ ասել հետևյալը: Լավ կլինի, որ մենք ուշադիր ուսումնասիրենք պորտուգալական փորձը: Կարծում եմ, որ այստեղ մենք անելիք ունենք»,- եզրափակեց Զուրաբյանը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.